ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԻՎ 2 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ

glxavor

61536341_455189618579161_1689749033142190080_n

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի ուսանողներն այցելել են Բերձորում գործող երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն: «Արարիչ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ համալսարանականների գիշերօթիկի սաներին նվիրել են խաղալիքներ, քաղցրավենիք՝ փորձելով իրենց սերն ու ջերմությունը փոխանցել նրանց:

Երգ ու պար, մուլտհերոսների այցելություն, երաժշտական ֆլեշմոբ, հետաքրքիր խաղեր.  այսպիսի համերգային ծրագրով են հանդես եկել համալսարանականները:

Ողջունելով Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների նախաձեռնությունը՝  երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության տնօրեն Լիլիթ Ալավերդյանը երախտագիտություն է հայտնել այցելության համար. «Ուրախ եմ հյուրընկալել ձեզ մեր հաստատությունում: Հաճելի է այն փաստը, որ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների, և առհասարակ երիտասարդների ուշադրության առանցքում են մեր մանուկները: Համոզված եմ, որ նմանատիպ այցելությունները կունենան շարունակական բնույթ»:

ՇՏՀ-ի գյուղատնտեսական ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Գոռ Առուշանյանի խոսքով՝ փորձել են երեխաների  առօրյան դարձնել գունավոր:

Երեխաները հրաժեշտ են տվել ուսանողներին՝ նորից հանդիպելու ակնկալիքով: