ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԹԵԶԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

գլխավոր (7)

3 (1)

 Այսօր Շուշիի տեխնոլոգիական համալսարանում տեղի է ունեցել գյուղատնտեսական ֆակուլտետի «Պարենամթերքի տեխնոլոգիա» և «Ագրոնոմիա» մասնագիտության մագիստրանտների մագիստրոսական թեզերի պաշտպանությունը, որն ընդունել է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Գևորգ Մելիքյանի գլխավորած հանձնաժողովը:

Հատկանշական է, որ «Պարենամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության մագիստրանտ Յուրի Մարտիրոսյանը ներկայացրել է «Եթերայուղերի ստացման տեխնոլոգիա» թեմայով մագիստրոսական թեզը և նշել է, որ թեզի ղեկավար, ՇՏՀ-ի պրոֆեսոր Գագիկ Ներսիսյանի հետ 2 տարվա ընթացքում համալսարանի «Ուսումնափորձարարական» լաբորատորիայում իրականացրել են գիտական հետազոտություններ, որոնց արդյունքում ստացել են մոտավորապես 15 տեսակի եթերայուղեր:

1 (6)

Մագիստրանտը տեղեկացրել է, որ ստացված եթերայուղերը օգտագործվել են ինչպես պահածոների արտադրության մեջ, այնպես էլ կիրառվել են բուհի «Ուսումնափորձարարական» լաբորատորիայում արտադրվող կոսմետոլոգիական քսուքների, ակարիցիդային պրեպարատների, կրեմների, մեղվի հիվանդությունների և ատամի մածուկների ստացման համար:

Հանձնաժողովի անդամները, շնորհավորելով մագիստրանտներին մագիստրոսի աստիճան ստանալու կապակցությամբ, բարձր են գնահատել նրանց կատարած գիտական աշխատանքները և մաղթել հետագա բեղմնավոր գործունեություն: