ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԹԵԶԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ` ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

1 (5)

IMG-3b3535a102812adaf44809eecc9403d8-V

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում տեղի  է ունեցել գյուղատնտեսական ֆակուլտետի «Ագրոբիզնես» մասնագիտության թվով 13 մագիստրանտի մագիստրոսական թեզերի պաշտպանությունը, որն ընդունել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի գլխավորած հանձնաժողովը:

Մագիստրոսական թեզերի պաշտպանությանը տեսակապի միջոցով Երևանից հետևել են բուհի «Էկոնոմիկա և կառավարում» ամբիոնի դասախոսներ, տնտեսագիտության դոկտորներ, պրոֆեսորներ Հայկ Սարգսյանն ու Աշոտ Մարկոսյանը:

Թեզերի հաջող պաշտպանության կապակցությամբ հանձաժողովի անդամները շնորհավորել են մագիստրանտներին՝ հույս հայտնելով, որ սեփական գիտելիքներով կնպաստեն երկրի տնտեսական զարգացմանը և կշարունակեն մասնագիտական կրթությունը: