ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ 5-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոնը մայիսի 18-ին Երևանում անց է կացրել միջբուհական 5-րդ գիտաժողովը` նվիրված ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը:

Գիտաժողովին մասնակցել են ոլորտի մասնագետներ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Ներսիսյանը, ինչպես նաև «Բի-Դի-Օ Արմենիա» ՓԲԸ-ի և Ամերիաբանկի ներկայացուցիչներ:

Կարեն Ներսիսյանի խոսքով՝ գիտաժողովում քննարկվել է ոլորտին առնչվող արդիական մի շարք հիմնահարցեր. «Ներակայացրել եմ Արցախում և Հայաստանում համահունչ ու ներդաշնակ տնտեսական, մասնավորապես, հարկային ոլորտում ներդաշնակ քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը, ինչպես նաև միջազգային ստանդարտներին համապատասխան հաշվառման բավարարումը: Մենք ունենք խնդիր ժամանակակից տեխնոլոգիական մոտեցումների արմատավորման ոլորտում, ուստի կարևորել եմ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դերը նշված գործընթացներում»:

Ի դեպ, կազմակերպիչները որոշել են հաջորդ գիտաժողովն անցկացնել Շուշիի տեխնոլոգիական համալսարանում: