ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԵՆ «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

previous arrow
next arrow
Slider
 
 

Շուշիի տեխնոլոգիական համալսարան են այցելել Երևանի «Երիտասարդների հնարավորությունների ակումբ» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ:

Ողջունելով համալսարանականներին՝ կազմակերպության նախագահ Տիգրան Ավագյանը ներկայացրել է «Երիտասարդների հնարավորությունների ակումբ» ՀԿ-ի գործունեության հիմնական նպատակը, այն է՝  ապահովել բուհ-ուսանող-գործատու կապը, ոչ ֆորմալ կրթությամբ տալ պրակտիկ գիտելիքներ և ապահովել պայմաններ փորձի փոխանակման համար. «Առաջին անգամ ենք Արցախում: Այցի նպատակն է երիտասարդներին տեղեկացնենք, որ մասնակցեն թե՛ տեղական և թե՛ միջազգային տարբեր ծրագրերի, քանի որ երիտասարդների պասիվություն կա և ակնհայտ է, որ նույն անձինք են մշտապես մասնակցում այդ ծրագրերին: Արցախի՝ որպես պետություն չճանաչված լինելը, ցավոք, խոչընդոտում է, որ արցախցի երիտասարդը կարողանա մասնակցել տարբեր միջազգային ծրագրերի».-նշել է կազմակերպության ղեկավարը:

Հանդիպմանը հյուրերն անդրադարձել են գրագետ կերպով CV կազմելուն, կազմակերպություններին հղված մոտիվացիոն նամակների կառուցվածքին ու բովանդակության շարադրմանը, պատասխանել ներկաներին հուզող հարցերին:

«Երիտասարդների հնարավորությունների ակումբ» կազմակերպության այցին աջակցել է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը: