ՀՐԱՆՏ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ

20190517_101142

Երևանի Կովկասի իսնտիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանն այսօր Շուշիի տեխնոլոգիական համալսարանում ընթերցել է «Հայաստանի ժողովրդագրությունը, նրա փոփոխությունը և համեմատությունը հարակից երկրների հետ» թեմայով դասախոսություն:

Ներկայացնելով այն գործոնները, որոնք ազդում են Հայաստանի բնակչության փոփոխությանը, բանախոսն առանձնացրել է միգրացիայի գործոնը և այս համատեքսում նշել տնտեսական ու քաղաքական գործոնների դերը:

Հ. Միքայելյանն անդրադարձել է ժողովրդագրության ազդեցությանն առօրյային, բնակչության ծերացմանն ու թոշակային համակարգի փոխկապակցվածությանը:

Հանդիպմանը համեմատականներ են տարվել ծնելիության ու մահացության գործոնների միջև, թեմայի վերաբերյալ ծավալել քննարկումներ: