ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՆ ԱՊՐԱՊՆԴԵԼՈՎ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ

Գլխավոր (5)
previous arrow
next arrow
Slider

 

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի «Գյուղատնտեսագիտություն» 2-րդ կուրսի ուսանողները «Մանրէակենսաբանություն» առարկայից գործնական պարապմունքների շրջանակներում «Անասնաբուժության և անասնաբուծության» ամբիոնի դասախոս Ռոզա Կոստանդյանի ուղեկցությամբ օրերս այցելել են ԱՀ գյուղատնտեսության նախարարության «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորատորիա» ՊՈԱԿ: Իրականացնելով կաթնամթերքի և մսի մանրէաբանական փորձաքննություն՝ ուսանողներն իրենց ձեռքով պատրաստել են պրեպարատներ, այնուhետև դրանք ուսումնասիրել մանրադիտակով:

Համալսարանականները նաև մասնակցել են ֆիզիկաքիմիական փորձաքննության և ստուգել ամենօրյա օգտագործման հացի թթվայնությունը, խոնավությունը և ծակոտկենությունը: Լաբորատորիայի տնօրեն, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Անասնաբուժության և անասնաբուծության» ամբիոնի դասախոս, ա.գ.թ. Ֆլորա Իսկանդարյանն ուսանողներին ներկայացրել է անասնաբուժական բաժնում այդ պահին կատարվող հավի դիահերձման աշխատանքը:

Ապագա մասնագետները շիճուկաբանական բաժնում հետևել են բրուցելյոզ հիվանդության ախտորոշման փորձին:

Տպավորված լինելով գործնական պարապմունքներից՝ ՇՏՀ-ի ուսանողները կարևորել են այցը լաբորատորիա, ընդգծել, որ գործնական պարապմունքները նպաստում են տեսական գիտելիքների ամրապնդմանը: