ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 7-ՐԴ ԱՄԱՌԱՅԻՆ ԽԱՂԵՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՆԱԵՎ ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

1 (4)

2 (2)

Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմկոմիտեի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ:

Ռ. Հովհաննիսյանի խոսքով՝ կայանալիք խաղերը պատմական միջոցառում են, որին պատրաստվում են մեծ պատասխանատվությամբ. «Ես շատ էի ուզում հանդիպել բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստակամություն են հայտնել մասնակցելու այդ միջոցառմանը: Համահայկական խաղերի բացման արարողությունն Արցախում անցկացնելն ունի խորհրդանշական իմաստ և նշանաբան՝ «Հայաստան-Արցախ-Սփյուռք» եռամիասնությամբ»:

Համահայկական խաղերին մասնակցող Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողներին ռեժիսորը ներկայացրել է իրականացվող աշխատանքները՝ հուսով, որ խաղերը համահայկական նոր կապերի սկիզբ կլինեն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին համահայկական 7-րդ ամառային խաղերը կմեկնարկեն Արցախում և 17-ին կավարտվեն Երևանում: