ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻՆ 10.05.2019 Շուշիի տեխնոլոգիական համալսարանում տեղի են ունեցել սեղանի թենիսի, վոլեյբոլի և մինի ֆուտբոլի մրցումներ՝ նվիրված մայիսյան եռատոնին: Դրանց մասնակցել են բուհի, «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանի թիմերը, Խ. Աբովյանի, Դ. Ղազարյանի անվան և Շուշիի շրջանի Եղծահողի համայնքի աշակերտները: Մրցումները նախաձեռնել է ՇՏՀ-ի ֆիզկուլտուրայի դասախոս Գագիկ Օսիպյանը՝ համալսարանի ֆիզկուլտուրայի այլ դասախոսների աջակցությամբ: Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառման նպատակն է նպաստել ուսանողների շրջանում մարզաձևերի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը, դրանց մասսայականացմանը, նշված մարզաձևերը նպատակաուղղել սովորողների բարոյաֆիզիկական և հոգևոր հատկանիշների դաստիարակմանը, որոշակի ունակությունների ու հմտությունների զարգացմանը, ի հայտ բերելու շնորհալի մարզիկներին՝ նրանց հետագա մարզական կատարելագործումն ապահովելու համար: Մրցանակային տեղեր նվաճած թիմերը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի կողմից արժանացել են պատվոգրերի: Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to print (Opens in new window) Related