ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

20190507_130458

Շուշիի տեխնոլոգիական համալսարան է այցելել «ԱՍ» հասարակական բարեգործական կազմակերպության նախագահ Նարինե Ավետիսյանը:      Շնորհավորելով ուսանողներին եռատոնի կապակցությամբ՝ բարեգործական կազմակերպության ներկայացուցիչը նվիրել է «FCN» կազմակերպությունից ստացված շապիկներ ու նոթատետրեր:

««ԱՍ» հասարակական կազմակերպությունն ուսանողների կողքին կանգնող միջնորդ կառույց է: Այն իրականացնում է բարեգործական ծրագրեր Հայաստանում և Արցախում, աջակցում նաև մանկապարտեզներին ու դպրոցներին՝ տրամադրելով գույք, խաղասարքեր և հումանիտար օգնություն»,- նշել է Ն. Ավետիսյանը:

Երախտագիտություն հայտնելով նման բարեգործական ծրագրերի համար՝ համալսարանականները նշել են, որ այդ վերաբերմունքը երիտասարդներին պարտավորեցնում է ուսման նկատմամբ լինել ավելի ուշադիր և հնարավորության դեպքում անձամբ զբաղվել բարեգործությամբ: