ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՇՈՒՇԻԻ ՊԱՐԻՍՊՆԵՐՈՒՄ

2
previous arrow
next arrow
Slider
 

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի նախաձեռնությամբ և «Արարիչ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ մայիսյան եռատոնին նվիրված միջոցառում է կազմակերպվել Բերդաքաղաքի պարիսպներում: Միջոցառմանը մասնակցել են Արցախի բոլոր բուհերի ներկայացուցիչները, զինվորականներ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը, «Արարիչ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանը, դասախոսներ և հյուրեր:

Միջոցառման ընթացքում ազգագրական երգերով հանդես են եկել «Մենք ենք մեր սարերը» ազգագրական երգի-պարի պետական համույթն ու զինվորականներ: Ի նշան միասնության՝ երիտասարդները Շուշիի պարիսպներում շուրջպար են բռնել:

Տպավորված լինելով եռատոնին նվիրված միջոցառումից՝ զինվորականները կարևորել են բանակ-հասարակություն կապերում բուհի ակտիվությունը և նշել, որ իրենց մասնակցությունը պարտավորեցնում է անել ավելին: