ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

20190507_110941

20190507_111032

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում այսօր տեղի է ունեցել ուսանողական գիտաժողով՝ տեխնիկական, գյուղատնտեսական, բնապահպանական, տնտեսագիտական ուղղություններով, որտեղ ելույթ են ունեցել երեք տասնյակից ավելի մագիստրանտներ:

Գիտաժողովին մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Կարեն Ներսիսյանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության, ԱՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներ, համալսարանի ռեկտորատի անդամներ, ներկայացուցիչներ ԱՀ այլ բուհերից, դասախոսներ, ուսանողներ:

Բացման խոսքով հանդես է եկել ԱՀ նախագահի խորհրդական, բուհի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Ներսիսյանը՝ նշելով, որ գիտաժողովը համալսարանի համար կարելի է որակել որպես տեխնոլոգիական հաղթանակների ձեռքբերման սկիզբ:

20190507_110747

Գիտաժողովի անդամներին ողջունել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: Նրա խոսքով՝ սա հնարավորություն է ուսանողների համար հանրության առջև առաջին անգամ ելույթ ունենալու և արտահայտելու սեփական մտքերն ու տեսակետները. «Սա առաջընթացի ապահովման միակ ճանապարհն է ձեզ համար՝ հետագա ձեր գործունեությունը շարունակելու: Եվ հավատացած եմ, որ դուք ունեք այն կամքը, որը կօգնի ցանկացած պարագայում հաղթահարել բոլոր դժվարությունները և հասնել բարձունքների»:

Լսելով մագիստրանտների ելույթները՝ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի մասնագիտական կրթության և գիտության բաժնի պետ Լուսինե Ղարախանյանը նշել է. «Մագիստրանտների ելույթները համարում եմ կիրառական ելքեր ենթադրող գիտական  հրապարակումներ, և այս առումով այստեղ բավականին աշխատանք է տարված»:

20190507_113119

Լ. Ղարախանյանը գնահատանքի խոսք է ուղղել բուհի ղեկավարությանը և ընդգծել, որ համալսարանն արդեն իսկ ունի հավակնոտ ապագա ու զարգացման մեծ հեռանկարներ: