Հորիզոնական կապեր Հայաստանի մայր բուհի և մեր ուսանողների միջև

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսխորհրդի հրավերով Արցախում էին Երևանի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ:

Այցելությունը հագեցած էր բազմաթիվ հանդիպումներով և միջոցառումներով: Մի ամբողջ օր ուսանողներն ուսումնասիրեցին ՇՏՀ  բնագիտական լաբորատորիան:

-Նման լաբորատորիա Հայաստանում դեռ չեմ տեսել,- ասել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողուհի Մարիա Հարությունյանը,-Այստեղ ուսանողները ստանում են թանկարժեք եթերայուղեր և կոսմետիկ միջոցներ: Կարծում եմ այս ռեսուրսը պետք է լայնորեն օգտագործվի:

Ուսանողները որոշել են հորիզոնական այսպիսի հանդիպումները դարձնել շարունակական: