ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

20

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմը մասնակցել է հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի արարողություններին՝ հարգանքի տուրք մատուցելով Մեծ Եղեռնի 104-րդ տարելիցին: Ծաղիկներ խոնարհելով հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված զանգակատանը՝ ուսանողները պաստառներով հիշեցրել են, որ ցեղասպանությունները վաղեմության ժամկետներ չունեն և կրկնվում են, եթե չեն կանխվում:

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ Ստեփանակերտի հուշահամալիրում կատարվել է բարեխոսական կարգ:IMG_1864