ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ 23.04.2019 Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի նախօրեին Շուշիի տեխնոլոգիական համալսարանում դասախոսություն է ընթերցել բուհի «Հումանիտար և լեզուների» ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Հարությունյանը: Ներկայացնելով Մեծ Եղեռնի ողբերգությունը, մարդկային, մշակութային, գենոֆոնդի և Արևմտյան Հայաստանի կորուստը՝ Մ. Հարությունյանը մատնանշել է ցեղասպանության դասերը. «Կարևորում եմ սեփական ուժերին ապավինելու և հայրենիքը միասնաբար պաշտպանելու գաղափարը: Կարծում եմ, որ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ ապրում է պատմական հայրենիքին տեր կանգնելու հավատամքով: Այսօրվա մարտահրավերներին պետք է դիմակայենք միասնական ուժերով: Ուսանողներին տալով որակյալ կրթություն՝ մենք կպատրաստենք արժանի հերթափոխ, լավ մասնագետներ, ովքեր ճիշտ ճանապարհով կշենացնեն մեր հայրենիքը»: Դասախոսության ընթացքում համալսարանականները փաստել են, որ ցեղասպանությունների չկրկնման գրավականն ունեցածը պահելն է, որի համար պետք է ամրապնդել հայկական պետականությունը, շարունակել քայլերը տնտեսության հզորացման և բանակի մարտունակության բարձրացման ուղղությամբ: Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to print (Opens in new window) Related