ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԵՊՀ-Ի ԵՎ ԱՐՑԱԽԻ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողական գիտական ընկերության ու Երևանի պետական համալսարանի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետի մի խումբ ուսանողների համատեղ նախաձեռնությամբ ՇՏՀ-ում հանդիպել են վերոնշյալ բուհերի ուսանողները, ինչպես նաև Արցախի պետական և «Մեսրոպ Մաշտոց» համալսարանների ուսանողական գիտական ընկերությունների անդամները: Հանդիպմանը ԵՊՀ-ի ուսանողները ներկայացրել են կրթական համակարգի օպտիմալացման իրենց ծրագիրը, որից հետո տեղի է ունեցել ակտիվ քննարկում:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ՈՒԳԸ-ի նախագահ Մարիամ Գևորգյանի խոսքով՝ նմանատիպ շփումները կարևոր են ինչպես նոր գաղափաների իրականացման, այնպես էլ Արցախ-Հայաստան ուսանողական համայնքների կապերի ամրապնդման համար: Ուսանողները հայտարարել են, որ այս ձևաչափով հանդիպումները կշարունակվեն: