ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԻՆ»

57382315_362137431311674_8540897442848047104_n

«Eurasia Partnership Foundation-Armenia» ընկերությունը Երևանում կազմակերպել է «Քննադատական մտածողության դպրոց», որին մասնակցել են Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահ Մարիամ Գևորգյանն ու ընկերության անդամ Անի Առաքելյանը: Դպրոցի անցկացման նպատակն էր մեդիագրագիտության և ընդհանուր հմտությունների միջոցով երիտասարդների շրջանում ամրապնդել քննադատական մտածողությունը:

Եռօրյա դասընթացների ժամանակ դպրոցի մասնակիցներին հյուրընկալվել են մեդիալորոտի փորձառու մասնագետներ, դասախոսություններ ընթերցել մշակութային և անհատական հիշողության հավաքագրման, հանրայնացման թեմաներով:

Նշենք, որ «Eurasia Partnership Foundation-Armenia» ընկերության «Քննադատական մտածողության դպրոցին» մասնակցելու համար հայտագրվել էր 220 երիտասարդ: Կազմակերպիչներն ընտրել են 46 հայտատուի, որոնց թվում էին նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանի վերոնշյալ ուսանողները: