ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ՝ ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ

IMG_7923

Հուշարձանների պահպանության միջազգային օրվա առթիվ Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Պատմական միջավայրի պահպանության գործում ունեցած ավանդի համար Շուշիի տեխնոլոգիական համալսարանն արժանացել է «Պատմական միջավայրի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի շնորահակալագրերին և նվերներին: Դրանք ստացել են բուհի ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Էլեոնորա Ավանեսյանն ու «Հումանիտար և լեզուների» ամբիոնի դասախոս Արևիկ Հարությունյանը: Երախտագիտություն հայտնելով ակտիվության համար՝ «Պատմական միջավայրի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը նշել է, որ միայն հանրության հոգածության դեպքում կարող է պետությունը պահպանել պատմամշակութային ժառանգությունը՝ այն փոխանցելով հետագա սերունդներին: