ՏՆՏԵՍԱԳԵՏ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳՒԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ 17.04.2019 Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Բագրատյանն ապրիլի 17-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ: Ողջունելով հյուրին՝ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը համալսարանականներին է ներկայացրել Բագրատյանի անցած ուղին և նշել. «Ինձ բախտ է վիճակվել Հրանտ Բագրատյանի հետ աշխատել ավելի քան 26 տարի առաջ: 1993-1995 թվականներին` Հայաստանի համար տնտեսական ծանր տարիներին, նա եղել է ՀՀ վարչապետը: Այդ պայմաններում ես տեսել եմ Բագրատյանի գործունեությունը»: Բանախոսը ներկայացրել է ժամանակակից աշխարհի տնտեսական խնդիրներն ու տարածաշրջանային անհավասարությունները: Խոսելով քաղաքակրթության մասին՝ տնտեսագետն առանձնացրել է քաղաքակրթության 4 տեսակ՝ արևմտյան, հեռավոր արևելյան, օրթոդոքս և իսլամական աշխարհի քաղաքակրթություն: Տնտեսական խնդիրների լուծմանն անդրադառնալով՝ Հրանտ Բագրատյանը համոզմունք է հայտնել, որ հնարավոր է դրանց համալիր լուծում տալ համագործակցության արդյունքում: Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to print (Opens in new window) Related