ԱՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ

Ապրիլի 16-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանում դասախոսություն է ընթերցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին՝բանախոսը նշել է, որ պետք է դասեր քաղել ու հետևություններ անել 2016 թվականի ապրիլյան պատերազմից:

IMG_6368

Ըստ  բանախոսի՝ կրթության ոլորտում կան որոշակի խնդիրներ, մասնավորապես՝ որակի բարձրացման անհրաժեշտություն, որոնց լուծման համար տեսնում է բարեփոխումների կարիք:

Արծարծված թեմաների շուրջ համալսարանականները քննարկում են ծավալել՝ Վիտալի Բալասանյանից ստանալով բարձրացված հարցերի պատասխանները: