ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՆԴԻԿ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ

57129664_626756361082596_595159137239695360_n

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի նախապատրաստական դասընթացներին մասնակցող հնդիկ դիմորդները՝ բուհի մի խումբ ուսանողների և դասախոսներ հետ, այցելել են Գանձասարի վանական համալիր: Համալսարանականները ծանոթանացել են վանքի պատմությանը, «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում պահպանվող ձեռագիր նմուշներին: 

57267650_2413356308674748_7103088244941651968_n

Անդրադառնալով «Մադրաս» խմբի տպագրված գրքերի նմուշներին՝ «Հումանիտար և լեզուների» ամբիոնի վարիչ Մհեր Հարությունյանը նշել է, որ դրանք նույնպես վկայում են, որ Շուշին եղել է հայկական տպագրության կենտրոններից և նպաստել է Արցախ աշխարհի հոգևոր-մշակութային զարգացմանը: Ըստ Մ. Հարությունյանի՝ Արցախի հոգևոր կյանքին ու պատմությանը ծանոթանալու համար շատ կարևոր է հնդիկ դիմորդների այցը պատմական կաթողիկոսանիստ եկեղեցի:   

Հնդիկները նաև հետաքրքվել են պատմական անցքերով, մասնավորապես՝ գոյամարտի տարիներին ռազմական գործողությունների կիզակետում հայտնված Գանձասարի պատմությամբ: