ՄՈՍԿՎԱՅԻ ԿԱՊԻ ԵՎ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՌԵԿՏՈՐ ԱՐԵՎՇԱՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ

20190415_104319

Մոսկվայի կապի և ինֆորմատիկայի տեխնիկական համալսարանի ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արևշատ Վարդանյանն ապրիլի 15-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի ուսանողների ու դասախոսների համար հանդես է եկել «Կավելաստի կիրառումը գյուղատնտեսության մեջ» թեմայով դասախոսությամբ:

Ներկայացնելով կավելաստի կիրառման տարբերակները, մոտեցումներն ու առավելությունները՝ պրոֆեսոր Վարդանյանը նշել է, որ կավելաստը գյուղատնտեսության մեջ կարող են կիրառել բույսերի ոռոգման ծախսերի կրճատման նպատակով, ինչպես նաև արհեստական վիճակների ստեղծման համար: Կավելաստը նոր նյութ է, որի ստեղծման համար աշխատել է 4 հայ պրոֆեսոր:

Բանախոսը նաև անդրադարձել է տարբեր երկրների տնտեսական մոտեցումներիններկայացրել ֆրոնտալբիզնես ձևավորող գործոնները՝տրամաբանությունըփորձը և բրենդը: