ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՈՒ ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ 07.04.2019 Ապրիլի 7-ին՝ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Անասնաբուժություն» մասնագիտության ուսանողներն «Անասնաբուժության և անասնաբուծության» ամբիոնի դասախոսների հետ նվերներով այցելել են Ստեփանակերտի տուն-ինտերնատ: Ողջունելով տուն-ինտերնատի բնակիչներին` «Անասնաբուժության և անասնաբուծության» ամբիոնի վարիչ Սեյրան Շահնազարյանը կանանց շնորհավորել է մայրության և գեղեցկության տոնի առիթով, մաղթել նրանց առողջություն, ղարաբաղյան երակարակեցություն և երջանիկ ծերություն: Կարևորելով համալսարանականների այցը՝ Ստեփանակերտի տուն-ինտերնատի փոխտնօրեն Համեստ Սուլեյմանյանը երախտագիտություն է հայտնել և նշել. «Մենք փորձում ենք նրանց յուրաքանչյուր օրը դարձնել տոն` փոխանցելով մեր ջերմությունը: Շատ հաճելի ու հուզիչ է այս գեղեցիկ տոնի առթիվ Ձեր այցը տուն-ինտերնատ: Հուսով ենք, որ դա կկրի շարունակական բնույթ, իսկ մենք միշտ ուրախ կլինենք հյուրընկալելու Ձեզ այստեղ»: ՇՏՀ ուսանողների խոսքով՝ շատ կարևոր է տարեցներին տալ այն ջերմությունը, որ կա իրենց սրտերում, այդպես նրանք շարունակում են մնալ հասարակության լիիրավ անդամ: Տուն-ինտերնատի բնակիչների օրհնանքը ստանալով` համալսարանականներն իրենց պատրաստակամությունն են հայտնել պարբերաբար այցելել և հանդիպումները վերածել բարի ավանդույթի: Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to print (Opens in new window) Related