ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ 04.04.2019 Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողներն այսօր մասնակցել են համաքաղաքային շաբաթօրյակին, որի շրջանակներում բուհի հարակից տարածքում իրականացրել են մաքրման աշխատանքներ: Համալսարանի տնտեսական և կազմակերպչական հարցերի գծով վարչության պետ Վալերի Մուսայելյանի խոսքով՝ ուսանողների ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին փաստում է, որ նրանց մեջ արդեն իսկ ձևավորվել է պատասխանատու քաղաքացին: Ուսանողների համոզմամբ՝ հաճույքով են մասնակցել Շուշիի համաքաղաքային շաբաթօրյակին, քանի որ անտարբեր չեն ինչպես համալսարանի, այնպես էլ շրջակա միջավայրի նկատմամբ: Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to print (Opens in new window) Related