ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

գլխավոր (4)

21Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողներն ապրիլի 3-ին մասնակցել են ապրիլյան պատերազմում զոհված տղաների հիշատակին նվիրված քայլերթին: Ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Էլեոնորա Ավանեսյանի գլխավորությամբ համալսարանականներն այցելել են Ստեփանակերտի քաղաքային գերեզմանոց, ծաղիկներ խոնարհել զոհված տղաների շիրիմներին: ՇՏՀ-ի գյուղատնտեսական ֆակուլտետի «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և կառավարում» բաժնի ուսանող Սիրանուշ Մարտիրոսյանի համոզմամբ՝ նախաձեռնությունն ավելի շատ պետք է ապրողներիս. «Այս տղաները մեզ մեծ պատգամ ունեն՝ ավելի շատ սիրել ու նվիրվել հայրենիքին: Կարծում եմ՝ նրանց շիրիմներին մեր այցելությունն ամենափոքր բանն է, որ կարող ենք անել»:

S4510002 (1)Նույն օրը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոնի մի խումբ ուսանողներ այցելել են Հայաստանի Հանրապետության Գորիս և Սիսիան քաղաքներ, հարգանքի տուրք մատուցել ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված կամավորների հիշատակին:

S4510003 (1)Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության «Ննջեք խաղաղությամբ, ձեր գործը շարունակում ենք» խորագրով նախաձեռնությանը մասնակցել են Արցախի բուհերի, միջին մասնագիտական հաստատությունների ուսանողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: