ՀՆԴԻԿ ԴԻՄՈՐԴՆԵՐՆ ԻՆՏԵԳՐՎՈՒՄ ԵՆ ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

IMG_6039 (2)Շուշիի տեխնոլոգիական համալսարան ընդունվելու համար դիմել է Հնդկաստանի ևս 3 քաղաքացի: Նրանք առայժմ անցնում են նախապատրաստական դասընթացներ, որ նոր ուսումնական տարում ընդունվեն բուհի տեխնոլոգիական ֆակուլտետի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» բաժինը: Հնդիկ դիմորդներն արդեն հաջողություններ ունեն հայոց լեզվից:  

IMG_6037 (1)«Հումանիտար և լեզուների» ամբիոնի դասախոս Արևիկ Հարությունյանի խոսքով՝ երկրի չճանաչված լինելը չի խոչընդոտում օտարերկրացիների ուսումնառությանը Շուշիի տեխնոլոգիական համալսարանում. «Հնդիկ դիմորդներն այստեղ համոզվում են, որ Արցախը ժողովրդավարական երկիր է, որտեղ կարելի է ստանալ որակյալ բարձրագույն կրթություն: Նկատում ենք, որ նրանք ուզում են տիրապետել հայերենին, ինչի համար ջանքեր չեն խնայում»,-նշել է Ա. Հարությունյանը:  

Հիշեցնենք, որ ՇՏՀ-ին արդեն դիմել է Հնդկաստանի 6 քաղաքացի: