ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ «ԹԵԼԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

Համահայկական թելադրության օրն այս տարի նշվել է մարտի 30-ին, ինչի կապակցությամբ Շուշիի տեխնոլոգիական համալսարանում կյանքի է կոչվել «Թելադրություն» կրթական նախագիծը, որին մասնակցել են ուսանողներ ու դասախոսներ, «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանի  աշկերտներ և «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտի ուսանողներ:

Անդրադառնալով միջոցառման կազմակերպման անհրաժեշտությանը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Էլեոնորա Ավանեսյանն իր խոսքում նշել է, որ հիմնական նպատակը հայերենի գրագիտության քարոզումն է՝ այն որակելով հայապահպանության ու հայերենի տարածման ևս մեկ հնարավորություն:

Հիշեցնենք, որ համազգային թելադրության օրը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող հայերը՝ անկախ տարիքից, սեռից ու հայերենի իմացության մակարդակից, գրում են թելադրություն: Նախաձեռնությունն իրականացվում է 3-րդ անգամ: