ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ է ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ՝ «ՖԻԶԻԿԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արցախի միջնակարգ և հիմնական դպրոցների «Ֆիզիկա» մասնագիտության ուսուցիչների համար մարտի 27-28-ը վերապատրաստման դասընթաց է անցկացվել Շուշիի տեխնոլոգիական համալսարանում: Այն վարել է ՇՏՀ-ի «ՏՏ և բնագիտական առարկաների» ամբիոնի դասախոս Դիմա Առստամյանը:

Լինելով համալսարանի ֆիզիկայի լաբորատորիայում՝ ուսուցիչները ծանոթացել են փորձարարական սարքավորումներին ու դրանց կառուցվածքին, ամրապնդել գիտելիքները ֆիզիկայի լաբորատոր, փորձարարական և տեսական աշխատանքներից: Դասընթացը կազմակերպվել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության նախաձեռնությամբ:

Դ. Առստամյանի խոսքով՝ համագործակցությունը լինելու է շարունակական՝ նպատակ ունենալով ուսուցիչներին ծանոթացնել ժամանակակից դասավանդման մեթոդներին: