ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

գլխավոր

Յուրաքանչյուր տարի մարտի 15-ին միջազգային հասարակությունը նշում է Սպառողների պաշտպանության միջազգային օրը։

Այս կապակցությամբ ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանը տվյալ ստորաբաժանման աշխատակիցների ու մասնագետների հետ այսօր այցելել է Շուշիի տեխնոլոգիական համալսարան և հանդիպել բուհի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ։

ՍԱՊԾ-ի մասնագետները ներկայացրեցին սննդամթերքի անվտանգության և հսկողության համակարգերի զարգացմանն ուղղված գործընթացները, մասնավորապես՝ խոսվեց սննդամթերքի վտանգի ու ռիսկի, սննդային թունավորման և դրանից խուսափելու հնարավոր պատճառների, սննդի կետերից ճիշտ օգտվելու, ինչպես նաև՝ սպառողների իրավունքների և նրանց իրազեկվածության մասին։

20190314_124115

«ՀԱՍՓԼ» ՊՈԱԿ-ի տնօրեն, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ավագ դասախոս, ա.գ.թ. Ֆլորա Իսկանդարյանը ներկայացրեց լաբորատորիայի գործունեության մասին և հորդորեց կենդանական ծագման սննդամթերք գնելուց առաջ պահանջել անվտանգությունը հաստատող անասնաբուժասանիտարական տեղեկանք կամ լաբորատոր փորձաքննության եզրակացություն:

Շրջաններում չվերահսկվող սննդամթերքի վաճառքի մասին բարձրացված հարցին մասնագետներն անդրադարձան, որ ընթացիկ տարվանից գործում է խիստ վերահսկման մեխանիզմ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ: