ՀԱՅԱՍՏԱՆ-ԲՈՒԼՂԱՐԻԱ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ 12.03.2019 Հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում Բիզնես Արմենիան մարտի 12-ին կազմակերպեց Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողով, որտեղ ներկայացվել են գործարար նախաձեռնությունների հնարավորությունները և երկու երկրների ձեռներեցների միջև գործարար կապերի հնարավորությունները։ Նախատեսված են նաև B2B հանդիպումներ, որոնք հայկական ընկերություններին հնարավորություն կընձեռեն բուլղարական ընկերությունների հետ քննարկելու համատեղ գործարար ծրագրեր։ Երևանի տեխնոլոգիական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ պրն. Գագիկ Մակարյանը հնարավորություն է ընձեռել Շուշիի տոխնոլոգիական համալսարանին մասանկցելու Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողովին և ներկայացնելու համալսարանի գիտահետազոտական աշխատանքի արդյունքների տեսականին: Համալսարանի կողմից ֆորումին մասնակցել են ՇՏՀ-ի գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար պրոֆեսոր Գագիկ Ներսիսյանը, գիտ. աշխատող Նարինե Ֆարսիյանը, էկոնոմիկայի կառավարման ամբիոնի վարիչ Սուսան Ավետիսյանը, ուսումնամեթոդական բաժնի վարիչ Թամարա Գրիգորյանը և այլն: Գլխաավոր նկարում. Գագիկ Ներսիսյանը զրուցում է Stara Planina Hold PLC ընկերության գործադիր տնօրեն Վասիլ Վելեվի /Բուլղարիա/ հետ: Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to print (Opens in new window) Related