ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

20190305_162211

Շուշիի տեխնոլոգիական համալսարան է այցելել ՀՀ նախարար Արսեն Թորոսյանը՝  ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի և աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանի և ոլորտի այլ պատասխանատուների ևհետ:

Նախարար Թորոսյանը ծանոթացել է բուհի փորձարարական լաբորատորիայում (ղեկավար՝ Գագիկ Ներսիսյան) ստացված քսուկների և բալասանների տեսականուն: Նա գոհունակություն է հայտնել համալսարանում տարվող նման աշխատանքների իրականացման կապակցությամբ և իր պատրաստակամությունը հայտնել օժանդակելու դրանց փորձարկման և շուկա դուրս բերման հարցերում: