ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն»  հիմնադրամը (ICARE) համագործակցելով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ մշակել և իրականացնում է վերապատրաստման ինտենսիվ դասընթացներ՝ տարբեր բուհերի ուսանողների և դասախոսների համար:

1 (4)-1Փետրվարի 20-ից  մինչև  մարտի  2-ը ՇՏՀ-ի Հումանիտար ամբիոնի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության դասախոսները ՀԱԱՀ-ում մասնակցել են ԱՀԿՄԿ հիմնադրամի կողմից անցկացված «Հայոց լեզու և խոսքի մշակույթ» թեմայով առաջին դասընթացին, որը վարել է նույն համալսարանի Հայոց և օտար լեզուների ամբիոնի վարիչ Արաքս Հակոբյանը: 

Դասընթացի մասնակիցներին տրվել են վերապատրաստում անցնելու մասին վկայագրեր: