Առաջին աստիճանի դիպլոմ Ռոբերտ Հարությունյանին

Սույն թվականի փետրվարի 10-ին ՌԴ Պետրոզավոդսկ քաղաքում կայացել է «Մանկավարժական կոչում» խորագրով միջազգային գիտամեթոդական մրցույթ՝ 12 բաժիններով:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով ռեկտորի տեղակալ Ռ. Մ. Հարությունյանի «Անվերջության հասկացության առեղծվածը» վերնագրով հոդվածն արժանացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բաժնի I աստիճանի  դիպլոմի: