ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

dsc06822

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը, հիմք ընդունելով ԱՀ կառավարության 05.12.2017թ. N234-Ն որոշմամբ հաստատված պետական հավատարմագրման կարգի տՕՊՑՀԸԱՆպահանջները և “Շուշիի տեխնոլոգիական համալսարան” հիմնադրամի 18.01.2019 ներկայացված ինստիտուցիոնալ հավատարմագրման դիմում-հայտի վերաբերյալ ՈԱԱԿ-ի Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Ա.Մակարյանի եզրակացությունը, որոշել է ընդունել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դիմում-հայտը, քանի որ այն բավարարում է Հավատարմագրման կարգի 8-րդ կետի պահանջներին:

Որոշումը ստորագրել է ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:

Հիշեցնենք, որ ՈԱԱԿ-ը որակի ապահովման գործընթացներ է իրականացնում նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման միջոցով: ՈԱԱԿ-ի  նպատակն է աջակցել մասնագիտական ուսումնական հաստատություններին`ստեղծելու կրթության որակի ապահովման մշակույթ: Հիմնադրամը խթանում է մասնագիտական կրթության չափորոշիչների ապահովումը և որակի շարունակական բարելավումը՝ նպաստելով կրթական համակարգի ինքնավարությանը և հաշվետվողականությանը:

ՇՏՀ լրատվական կենտրոն