ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՓՈՐՁԱԳԵՏ ԷԼԵՆ ԷԳԵՆՀՈՒԶԵՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ

50574084_985753808291236_1673127084504907776_n

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի երևանյան ներկայացուցչությունում բուհի ուսանողները հունվարի 21-24-ը մասնակցել են  կրթական հաստատություններում ուսումնառության մակարդակը բարձրացնելու նպատակով հոլանդական հանրաճանաչ  PUM կազմակերպության փորձագետ Էլեն Էգենհուզենի կողմից անցկացված դասընթացներին, որը կազմակերպել էին Գործատուների միությունն ու Երևանի տեխնոլոգիական ինստիտուտը:  

Դասընթացի շրջանակում մասնագետ Էգենհուզենը ուսանողներին ներկայացրեց բիզնես պլան կազմելու նրբություններն ու կրթության ոլորտում բիզնես հնարավորությունների ներգրավման հարցերի վերաբերյալ տեսակետներ: Ուսանողների կողմից ևս հնչեցին տեսական և պրակտիկ գիտելիքների հավասարակշռության վերաբերյալ կարծիքներ:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահ Մարիամ Գևորգյանն իր երախտագիտությունը հայտնեց Գործատուների միությանը և Երևանի  տեխնոլոգիական ինստիտուտին  PUM կազմակերպության փորձագետ Էլեն Էգենհուզենի կողմից անցկացված դասընթացները կազմակերպելու համար:

Մարիամ Գևորգյանն ընդգծեց, որ նման դասընթացները բացառիկ են իրենց ձևաչափով և խթանում են կրթության որակի բարձրացմանը:50418325_985753111624639_7450881206079455232_n

Նա շնորհակալական խոսք ուղղեց նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանի Երևանի ներկայացչության ղեկավար, միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանին, արցախցի ուսանողների համար Երևան քաղաքում փորձուսուցում անցնելու և  կեցության նպատակով գերազանց պայմաններ ստեղծելու համար:

Հունվարի 24-ին ուսանողներն այցելեցին Հայաստանի գործատուների հանրապետական միություն, որտեղ տեղի ունեցավ հավաստագրերի հանձնման արարողություն՝ ՀԳՀՄ նախագահ, Երևանի տեխնոլոգիական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գագիկ Մակարյանի  և փորձագետ Էլեն Էգենհուզենի կողմից:

ՇՏՀ ուսանողական խորհուրդ