ՀԱՅՑՈՐԴ ՎԱՀԱԳՆ ԲԱԼՋՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ԹՌՉՈՂ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 25.01.2019 Այսօր Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հայցորդ, ինժեներ-կոնստրուկտոր Վահագն Բալջյանն անցկացրեց «Ինքնաթիռներ» խորագրով դասախոսություն՝ բակալավրի և միջին մասնագիտական կրթական ծրագրերով ինժեներական մասնագիտությունների ուսանողների համար: Վ. Բալջյանը խոսել է ինքնաթիռների կառուցվածքների, դրանց շահագործման ժամկետների, ավիավթարների, թռիչքների անվտանգության մասին, ցուցադրել տեսասահիկներ, պատասխանել ուսանողների հարցերին: Ուսանողները դասախոսությունը լսել են մեծ հետաքրքրությամբ և ցանկություն հայտնել, որպեսզի նման դասախոսություններն ունենան շարունակական բնույթ: Ալիսա Սարգսյան Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to share on Google+ (Opens in new window)Click to email this to a friend (Opens in new window)Click to print (Opens in new window) Related