ՓՈՐՁԱԳԵՏ ԷԼԵՆ ԷԳԵՆՀՈՒԶԵՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ

33

Ս.թ. հունվարի 14-18-ը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի երևանյան ներկայացուցչությունում բուհի ռազմավարական ծրագրի կատարելագործման նպատակով հոլանդական հանրաճանաչ PUM կազմակերպության փորձագետ Էլեն Էգենհուզենը խորհրդատվություն է իրականացնում համալսարանի դասախոսների համար:

Խորհրդատվության շրջանակներում փորձագետ Էգենհուզենն առաջարկել է միջազգային չափորոշիչներին համապատասխան ռազմավարական ծրագրերի մշակման մի քանի ուղի, անդրադարձել ուսանողների ուսումնառության խնդիրներին և գնահատման չափանիշներին, բուհական գործընթացին վերաբերող այլ հարցերին:

1 (4)49948195_370843143498217_6835176216606015488_n50644885_240470980188555_7862153659298086912_n