ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԱՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Jur Shushi=17.01.19

Շուշի քաղաքի ջրապահանջը բավարարելու նպատակով նախատեսվում է «Խանի աղջիկ» ջրաղբյուրից եկող վթարված և կիսաքանդ ջրատարի փոխարեն կառուցել նոր ջրատար, որի արդյունքում հնարավոր կլինի քաղաք հասցնել անհրաժեշտ  ջրաքանակ:

ԱՀ Քաղաքաշինության նախարարության առաջարկով, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մասնագետներն իրականացրել են Շուշի քաղաքի ջրամատակարարման ներքին և արտաքին համակարգերի վերակառուցման նախագծային աշխատանքները: Նախագծի գլխավոր ճարտարագետն է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարգև Բալջյանը:

Բուհի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը շնորհակալություն է հայտնել նախագծող խմբին և գոհունակություն հայտնել, որ նման կարևորագույն  նախագծեր կյանքի են կոչվում Շուշիի տեխնոլոգիական համալսարանում, ինչը արժեքավոր ներդրում է երկրի շենացման գործում: