Հոլանդական PUM  փորձագետ Էլեն Էգենհուզեն խորհրդատվություն կիրականացնի Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դասախոսների և ուսանողների հետ

logo

2019թ. հունվարի 14-25 Հոլանդական հանրաճանաչ PUM կազմակերպության փորձագետ Էլեն Էգենհուզեն խորհրդատվություն կիրականացնի Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դասախոսների և ուսանողների հետ:

Տիկին Էլեն Էգենհուզեն Երևան է ժամանում Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, Երևանի տեխնոլոգիական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գագիկ Մակարյանի հրավերով:

-Փորձագետ Էլեն Էգենհուզեի այցի առանցքային խնդիրներից է լինելու օգնել մեր գործընկերներին կատարելագործելու Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռազմավարական ծրագիրը,- ասել է ՀԳՀՄ նախագահ, Երևանի տեխնոլոգիական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գագիկ Մակարյանը,- միևնույն ժամանակ անհրաժեշտ է ռազմավարական ծրագիր մշակել նաև Երևանի տեխնոլոգիական ինստիտուտի համար: Փորձագետ Էգենհուզեն կներկայացնի ՄԿՈՒ-Բիզնես համագործակցության միջազգային փորձը, կքննարկի աշխատաշուկայի համար որակյալ մասնագետների ապահովման խնդիրները: Նա կօգնի մի շարք մասնագիտությունների համար մոդուլներ և առարկայական ծրագրեր կազմել՝ ՄԿՈՒ և բակալավրատի մակարդակների համար, կներկայացնի իրականացվող ծրագրերի արդյունավետության գնահատման մեթոդներ: Նախատեսվում են նաև այլ աշխատանքների իրականացում: Մի խոսքով սպասվում է տասնօրյա լարված աշխատանք:

PUM-ի մասին կարող եք ծանոթանալ այստեղ