ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՄԱՆՈՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ ՏԱՐԲԵՐ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

20181226_094603

Օրերս Շուշիի տեխնոլոգիական համալսարանը կազմակերպել է տարբեր բարեգործական ծրագրեր՝ նվիրված գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Բուհի ուսխորհրդի նախաձեռնությամբ և համալսարանի ղեկավարության ու ԱՀ «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի աջակցությամբ ուսանողներն ու համալսարանի ներկայացուցիչներն այցելել են ԱՀ պաշտպանության դիրքեր և Մարտակերտի ՊԲ N զորամաս՝ շնորհավորել մեր երկրի սահմաններն ու անդորրը պահպանող զինվորների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Ամանորյա նվերներ, ուսանողների կողմից բուհում պատրաստված քաղցրավենիք, ՇՏՀ-ի Բնագիտական տեխնոլոգիաների և ուսումնափորձարարական լաբորատորիայում արտադրվող տեսականիներ, Հայոց բանակին ու հայ զինվորին ձոնված երգեր՝ Արցախի «Մենք ենք մեր սարերը» ազգագրական երգի-պարի պետական համույթի կողմից. այս ամենը նախամանորյա նվեր էր զինվորների և դիրքապահների համար:

Համալսարանի ներկայացուցիչներն այցելել են նաև Ստեփանակերտի տուն-ինտերնատ ու երեխաների խնամքի և պաշտպանության Բերձորի N2 գիշերօթիկ հաստատություն՝ շնորհավորել նրանց գալիք տոների առթիվ, նվիրել համալսարանի լաբորատորիայում արտադրվող տեսականիներից:

Ուսանողների ու համալսարանի ներկայացուցիչների այցը ստեղծեց ջերմ և հաճելի ամանորյա մթնոլորտ:

20181226_13173420181226_13312420181226_13453020181226_14022520181226_135203