ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԵԿՏՈՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

48404723_2306338616269878_5036389774978449408_n

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը` ԱՀ Նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանի նախագահությամբ, դեկտեմբերի 21-ին ընդունել է 2018թ. համալսարանի գործունեության վերաբերյալ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի հաշվետվությունը:

Օրակարգում քննարկվել և հաստատվել են «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի 2018թ. տարեկան գործունեության արդյունքները, 2019թ. նախահաշիվը, 2019թ. հաստիքացուցակը: Ընտրվել է 2018թ. համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտորական ստուգում անցկացնող կազմակերպությունը:

Հոգաբարձուների խորհուրդը փոփոխություններ է կատարել համալսարանի 2016-2021թթ. ռազմավարական ծրագրում:

Քննարկվել են նաև համալսարանի ներկայացչությունների և ուսումնագիտական բազաներին վերաբերող հարցեր: