ԲՈՒՀՈՒՄ ՏԵՂԻ է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

IMG_5279

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում այսօր՝ դեկտեմբերի 21-ին, անց է կացվել գիտական ընթերցումներ, որին ներկա էին ԱՀ Նախագահի խորհրդական, ՇՏՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՇՏՀ-ի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, պրոռեկտորներ, ՇՏՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամներ՝ Սլավա Ասրյանը, Գագիկ Բաղունցը, Կարեն Ներսիսյանը, ԱՀ Գյուղնախարարության փոխնախարարներ` Տիգրան Առստամյանը և Վիլեն Ավետիսյանը, ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության Երիտասարդության հարցերի բաժնի պետ, Պետական երիտասարդական քաղաքականությանն ուղղված ծրագրերի փորձագիտական հանձնաժողովի քարտուղար Դավիթ Ղուկասյանը, ԱՀ Կրթության, գիտության և սպորտի նախարարության ներկայացուցիչ Ալվարդ Սարգսյանը, «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Ավետիք Հարությունյանը:

«Մեղվի վարիտոզ հիվանդության դեմ պայքարի միջոցները», «Չիչխանի պտղայուղի և կորիզայուղի ստացումը Արցախում» ու «Թեյի արտադրությունը Արցախում» թեմաներով զեկուցումներով հանդես են եկել ՇՏՀ-ի «Անասնաբուժություն» մասնագիտության մագիստրանտ Անդրեաս Աբաղյանը, «Ագրոնոմիա» մասնագիտության 5-րդ կուրսի ուսանող Մարիամ Գևորգյանը, «Էլեկտրաէներգետիկա» մասնագիտության մագիստրանտ Արամ Հարությունյանը:

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը զեկուցումների թեմաներն արդիական համարեց` նշելով, որ դրանք հեռանկարային են Արցախի տնտեսության հետագա զարգացման համար և խոստացավ սատարել դրանց իրագործմանը:

IMG_5278IMG_5285