ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ԼՈՒՍԱՐԱՐԱՊԵՏ, ՀՐԱՅՐ ՍԱՐԿԱՎԱԳ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՅՑԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

20181206_140024

Այսօր Շուշիի տեխնոլոգիական համալսարան է այցելել Արցախի թեմի լուսարարապետ, Հրայր սարկավագ Հակոբյանը և հանդիպել ուսանողների և դասախոսների հետ:

Հանդիպումը սկսվել է Հրայր սարկավագի կողմից Տերունական աղոթքով, որից հետո Հրայր Սարկավագը խոսել է Հայ առաքելական եկեղեցու դերի ու նշանակության, քրիստոնեության, եկեղեցական տոների, հաղորդության, մկրտության խորհրդի և աղանդների մասին:

Արծարծված թեմաների վերաբերյալ ներկաները հարցեր են ուղղել Հրայր սարկավագին և ստացել հարցերի պատասխանները:

Հոգևոր հովիվը նշել է, որ այցն ուսուցողական ու ծանուցողական նպատակ ունի և կունենա շարունակական բնույթ:

20181206_140125