ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ՍԱԼՆԱԶԱՐՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

1 (2)

Նոյեմբերի 29-ին համալսարանում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ 46846509_2316454478640832_8611245300599750656_nՍալնազարյանը ներկայացրել է «Փողի տեսական հիմնադրույթները, ՀՀ դրամի առանձնահատկությունները, կազմակերպությունների կապիտալը և ֆինանսական գործիքները» թեմայով դասախոսություն:

Խոսելով փողի ծագման ու քանակական տեսությունների և գործառույթների վերաբերյալ՝ Ա. Սալնազարյանը նշեց, որ փողը կատարում է արժեչափի, փոխանակման և կուտակման միջոցների գործառույթներ՝ հավելելով, որ այն ունի երկակի հատկություն՝ վճարային հաշվեկշռի կարևոր դեր և սեփական տնտեսության զարգացում:

Պրոֆեսորն ընդգծեց, որ կապիտալն ինքնաճող արժեք է և աճում է ֆինանսական շուկաներում: Բանախոսը նշեց, որ կապիտալն օգտագործվում է կորպորատիվ ֆինանսներում և ներկայացնելով կապիտալի կառուցվածքը՝ առանձնացրեց սեփական ու դրամական կապիտալները:  

Դասախոսության ընթացքում տեղի ունեցան նաև քննարկումներ և կարծիքների փոխանակումներ: