ԲՈՒՀԻ «ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՆ ԱՆՑԵԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ

46503587_2220854988161746_6969338118621102080_n

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի «Անասնաբուժություն» մասնագիտության թվով 13 ուսանող նոյեմբերի 20-23-ը փորձուսուցում են անցել 46800563_573337726438248_1087046228228702208_nՀայաստանի ազգային ագրարային համալսարանում:

Փորձուսուցման ընթացքում նրանք մասնակցել են ՀԱԱՀ-ի «Համաճարակաբանություն և մակաբուծաբանություն» ամբիոնին կից գործող լաբորատորիայում ընթացող աշխատանքներին՝ ՇՏՀ-ի դասախոս, ա.գ.թ., դոցենտ Արծվիկ Սարգսյանի և ՀԱԱՀ-ի գյուղատնտեսական ֆակուլտետի դեկան, ա.գ.դ.,  պրոֆեսոր Ալբերտ Վարդանյանի ղեկավարությամբ:

ՀԱԱՀ-ի ա.գ.դ., պրոֆեսոր Մարիամ Սարգսյանը նրանց ներկայացրել է մի շարք ինֆեկցիոն և ինվազիոն հիվանդությունների ուսումնասիրման լաբորատոր եղանակները:

Ուսանողները լսել են «Գյուղատնտեսական կենդանիների մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի» ամբիոնի ա.գ.թ., դոցենտ Աննա Աղաջանյանի դասախոսությունը՝ «Ախտաբանական անատոմիայի դատաբժշկական փորձաքննություն» առարկայից:

ՀԱԱՀ-ի Անասնաբուժական կլինիկական լաբորատորիայի տնօրեն Վահան Խաչատրյանի ղեկավարությամբ և ՇՏՀ-ի ուսանողների անմիջական մասնակցությամբ կատարվել է տնային կենդանիների դիահերձում, ախտաբանական փոփոխությունների գրանցում՝  հիվանդության նախնական ախտորոշման համար:

Փորձուսուցմանը մասնակցել են նաև ՀԱԱՀ-ի ուսանողները:

46516128_573335419771812_1952768440892653568_n46511408_2220854744828437_9159294792700526592_n46508793_2221461484767763_1040363236551032832_n