ԲԱՑ ԴԱՍ ԱՆԳԼԵՐԵՆԻՑ` ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

46881346_950655861787059_5285218920020574208_n

Նոյեմբերի 27-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի Հումանիտար և լեզուների ամբիոնի բանասիրական գիտությունների թեկնածու, ավագ դասախոս Կարինե Փաթյանի նախաձեռնությամբ անցկացվեց բաց դաս անգլերենից Գյուղատնտեսական ֆակուլտետի «Անասնաբուժություն», «Պարենամթերքի տեխնոլոգիա» և «Ագրոբիզնես» 2-րդ կուրսերում, որին ներկա էին բուհի Հումանիտար և լեզուների ամբիոնի վարիչ Մհեր Հարությունյանը, Գյուղատնտեսական ֆակուլտետի դեկան Արմանուշ Առաքելյանը, դասախոսներ:

Ուսանողները ներկայացրեցին մասնագիտության ոլորտում նախընտրած թեմայի վերաբերյալ անհատական տեսասահիկներ, որի շրջանակներում տեղի ունեցան նաև քննարկումներ:

Դասախոս Կ. Փաթյանն իր  խոսքում նշեց, որ ընդհանուր առմամբ ուսանողները ցուցաբերում են բավարար առաջադիմություն, ակտիվ և պարտաճանաչ են, ունեն զարգացած բանավոր խոսք, հավելելով, որ նրանց հետ տարվող աշխատանքն արդյունավետ է անգլերենի ուսուցման գործընթացում:

Վերջինս ընդգծեց նաև, որ այսօրինակ դասերը նպաստում են ուսանողների բանավոր խոսքին ու հաղորդակցական հմտություններին և նպատակաուղղված են անգլերենի գիտելիքների զարգացմանն ու կատարելագործմանը:

46800615_336799807100720_8617943168953876480_n46882030_353782235389751_3043021875820101632_n46828851_265055407504896_2523213992713781248_n