ԴԻԼԻՋԱՆՈՒՄ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

46795043_972766152911700_8428531868499968000_n

Նոյեմբերի 22-ից 24-ը ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում Գյուղատնտեսական ֆակուլտետի ուսանողները՝ ԱՀ Նախագահի խորհրդական, բուհի 46847016_1854028164651384_1945885545347416064_nհոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մասնակցել են «Կենտրոնական բանկի խնդիրները տնտեսական զարգացման համատեքստում» խորագրով շնորհանդեսին: Միջոցառմանը քննարկվել են համաշխարհային ճգնաժամի, գների և ֆինանսական կայունության վերաբերյալ հարցեր:

Ուսանողների կողմից բարձրացվել են ընդհանուր մասնագիտական հարցեր ու խնդիրներ, ինչպես նաև տեղի են ունեցել մտքերի փոխանակում և քննարկում թեմայի շուրջ:

ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ներկայացուցիչներն իրենց խոսքում բարձր են գնահատել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների տեղեկացվածության և պատրաստվածության մակարդակը:

Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ներկայացուցիչների հետ ՇՏՀ-ի ուսանողներaը կատարեցին ճանաչողական այց Գոշավանք և Հաղարծին՝ ծանոթանալով եկեղեցիների պատմությանը, ինչպես նաև այցելեցին Դիլիջանի միջազգային դպրոց և ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի փողերի թանգարան:

46932502_275155663347156_101626489660768256_n46756787_289685035012010_3410822834732138496_n