ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲՈՒՀԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԵՎ ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԽՆՁՈՐԵՍԿ ԳՅՈՒՂ ԵՎ ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ

Նոյեմբերի 10-ը նշանավորվում է որպես Գիտության համաշխարհային օր, որի կապակցությամբ Շուշիի տեխնոոլոգիական համալսարանի ուսանողներն ու դասախոսները ԱՀ Նախագահի խորհրդական, բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի աջակցությամբ այցելել են Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղ: Այցն ուներ20181110_121127 ճանաչողական և ուսումնադաստիարակչական բնույթ, որի նպատակն էր՝ բացահայտել Խնձորեսկ պատմամշակութային բնակավայրը: Այցի ընթացքում նրանք եղան Մխիթար Սպարապետի գերեզմանում, քարանձավայրերում: Խնձորեսկի պատմությունը հին է և հարուստ։ Նրա տարածքում եղած մի շարք բնակատեղիներ, որոնք դեռևս պեղված և ուսումնասիրված չեն, գալիս են, հավանաբար, Սյունյաց աշխարհի սկզբնավորման շրջանից։ Այնուհետև նրանք այցելեցին Սյունիքի մարզի հին հայկական հոգևոր պատմամշակութային կոթողներից մեկը՝ հանրաճանաչ Տաթևի վանք: Այցելության նպատակն էր նրանց ծանոթացնել տեղի պատմաճարտարապետական հուշարձանների պատմությանը և տարածքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքներում հայտնաբերված հին հայկական մշակութային արժեք հանդիսացող գտածոներին: Ուսանողները ճոպանուղիով էքսկուրսիա կատարեցին Տաթևի վանք, տեղի ունեցավ մոմավառություն: