ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐԶԱԿԱՆ ԵՎ ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑՈՒՄՆԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ

Ս. թ. նոյեմբերի 8-9-ը ուսանողների միջազգային օրվան նվիրված համալսարանում կազմակերպվել էր մինի ֆուտբոլի, վոլեյբոլի, սեղանի թենիսի, թեթև ատլետիկայի (վազք 500մ), ձգումների, շախմատի ներհամալսարանական մրցումներ, որի նպատակն էր նպաստել համալսարանում ուսանողների շրջանում մարզաձևերի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը, նրանց մասսայականացմանը, նշված մարզաձևերը նպատակաուղղել սովորողների բարոյաֆիզիկական, հոգևոր հատկանիշների դաստիարակմանը, որոշակի ունակությունների և հմտությունների զարգացմանը, շնորհալի մարզիկներին ի հայտ բերելուն՝  նրանց հետագա մարզական կատարելագործումն ապահովելու համար:

Միջոցառման կազմակերպմանն ակտիվ մասնակցություն է ունեցել համալսարանի ֆիզկուլտուրայի դասախոս Գագիկ Ոսիպյանը, աջակցել են նաև համալսարանի ֆիզկուլտուրայի այլ դասախոսներ:

 Մրցումներում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցները համալսարանի ռեկտորի կողմից պարգևատրվել են պատվոգրերով, ինչը ներկայացվում է ստորև.

Սեղանի թենիս. 1-ին տեղ՝ Պավել Պողոսյան, 2-րդ տեղ՝ Հերմինե Առուշանյան, 3-րդ տեղ՝ Արայիկ Պողոսյան.

Ձգումներ. 1-ին տեղ՝ Վանյա Պետրոսյան, 2-րդ տեղ՝ Արման Գալուստյան, 3-րդ տեղ՝ Էրիկ Աբրահամյան.

500մ վազք՝ 1-ին տեղ՝ Արման Գալուստյան,  2-րդ տեղ՝ Կարեն Շամամյան, 3-րդ տեղ՝ Նարեկ Դանիելյան.

Շախմատ. 1-ին տեղ՝ Գեղամ Հակոբջանյան, 2-րդ տեղ՝ Արթուր Ավանեսյան, 3-րդ տեղ՝ Վահե Մարտիրոսյան.

Ֆուտբոլ. 1-ին տեղ՝ ՏՔ -64-2 խումբ, 2-րդ տեղ՝ ՏՔ -84 խումբ, 3-րդ տեղ ԳՔ-87-2 խումբ.

Վոլեյբոլ. 1-ին տեղ՝  ՃՇ -81 խումբ, 2-րդ տեղ՝ ԳՔ-77-1 խումբ, ՃՔ-84-2 խումբ.

Համալսարանը շնորհավորում է մրցումներում մրցանակային տեղեր գրաված ուսանողներին և մաղթում նորանոր հաջողություններ:

20181108_10584220181108_11001820181108_12540220181108_111841