ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ «ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ» ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ` ԲՈՒՀԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ 01.11.2018 Անհիշելի ժամանակներից առ այսօր Հայկական լեռնաշխարհում ստեղծվել են պատմական, մշակութային գոհարներ, և հայ ժողովուրդը դարերի ընթացքում սերնդեսերունդ փայփայել ու պահպանել է հայրենի եզերքի հետ կապված պատմությունը։ Դրա վառ օրինակներից է պատմական հայկական քաղաք Տիգրանակերտը, որը գտնվում է ԱՀ Մարտակերտի շրջանի հարավ-արևելքում` Խաչեն գետի աջ ափին։ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողական խորհրդի նորընտիր նախագահ Արամ Հարությունյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին բուհի ուսանողներն ու համալսարանի ներկայացուցիչներն այցելել են «Տիգրանակերտի» պետական պատմամշակութային արգելոց: Ուսանողները լինելով Տիգրանակերտի ամրոցում` այցելել են Տիգրանակերտի հնագիտական թանգարան, ծանոթացել` պահվող իրերին և նմուշներին: Համալսարանականները «Տիգրանակերտ» արգելոցի այգում իրականացրել են ծառերի փխրեցում, որտեղ նրանց է միացել ԱՀ նախագահի խորհրդական, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը: Ողջունելով նման ձևաչափերով նախաձեռնությունները հայրենիքի տեսարժան վայրեր` հոգաբարձուների խորհրդի նախագահ Ա. Հարությունյանը նշել է, որ նմանատիպ հանդիպումները հնարավորություն են ընձեռում ուսանողների շրջանում համախմբվելու և ստեղծելու համերաշխության մթնոլորտ: «Տիգրանակերտ» արգելոցի շրջակայքում տեղի ունեցած ճաշկերույթի ժամանակ ուսանողներին հնարավորություն է ընձեռվել հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ քննարկել տարաբնույթ թեմաներ, ստանալ սպառիչ պատասխաններ: Ուսխորհրդի նախագահ Արամ Հարությունյանն իր խոսքում կարևորելով ուսանողների առօրյայի ճիշտ կազմակերպումը` ընդգծել է, որ նմանատիպ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ: Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to print (Opens in new window) Related